Լաս Վեգասում կրակոցների հեղինակն է 64-ամյա ամերիկացի Սթիվեն Պադոկը
ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում համերգի այցելուների վրա կրակ էր բացել 64-ամյա Սթիվեն Պադոկը: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Պադոկն ապրում էր Լաս Վեգասի շրջանում և հայտնի չէր ոստիկանությանը: Ներկայում նա սպանված է: Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործին ուղեկցող կնոջը՝ Մերիլ Դենլի անվամբ:
Ըստ վերջին տվյալների՝ առնվազն 50 մարդ է զոհվել և ավելի քան 200-ը՝ վիրավորվել հրաձգության ընթացքում, որը տեղի է ունեցել Լաս Վեգասի ծառուղու շրջանում, որտեղ այդ պահին համերգ Էր ընթանում:
Ոստիկանության տվյալների համաձայն, կասկածյալը բաց երկնքի ներքո կազմակերպված համերգի այցելուների վրա կրակ էր բացել Մանդալայ-Բեյ ժամանցային համալիրի հյուրանոցի 32-րդ հարկի պատուհանից: