Հայուհին գերել է Մոնակոյի արքայազնին (տեսանյութ)
ֆրանսիայի հայուհի Տաթևը ֆրանսիական W9 հեռուստաալիքով հեռարձակվող «Un dîner presque parfait» (Գրեթե կատարյալ ընթրիք) հաղորդման ժամանակ իր հյուրերին ներկայացրել է հայկական քոչարի։
Տաթևը սեքսուալ կարճ կիսաշրջազգեստով ու տոպով պարում էր քոչարի ու սովորեցնում շարժումները։ Հաղորդման մասնակիցներից մեկը՝ Դանիել Դուկրուեն, ով նախկինում ամուսնացած է եղել Մոնակոյի արքայադստեր Ստեֆանիի հետ, չէր կարողանում աչք թարթել։
Տաթևի ընդհանուր հյուրընկալությունը մասնակիցների կողմից արժանացել է միջին՝ 6,8 գնահատականի։