Օրվա կադրը. Երևան-Վանաձոր երթուղայինի «վարորդը» (լուսանկար)
Ինքը մեր տեղական բարի խենթերից է: Օրվա մեջ մի քանի ժամ սպիտակ խալաթով ծննդատան աշխատող է, հաջորդ պահին ոստիկանի համազգեստով քաղաքացիներին է կարգի հրավիրում: Այս պահին նա Երևան-Վանաձոր երթուղայինի վարորդն է:
Շատերս կցանկանայինք նրա պես անմիջական ու պարզ լինել, թեկուզ երբեմն երեխայի անկեղծությամբ նայել աշխարհին, առանց ամենը բարդացնելու, առանց մեզ ձև տալու, ավելի իմաստուն երևալու:
Բայց ոիտեղից մեզ այդքան համարձակություն, կամ միամիտ մաքրություն:
Սամվել Առաքելյան. Ֆեյսբուք: