Հայաստանը Չինաստանի հետ զենքի մատակարարման պայմանավորվածություն ձեռք չի բերել
Հայաստանն այս պահին Չինաստանի հետ զենք-զինամթերքի մատակարարման պայմանավորվածություն ձեռք չի բերել: Այս մասին հայտնում է «Արմենպրեսս»-ը:
Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով վերջերս Չինաստան կատարած այցին: «Մենք Չինաստանի հետ այս պահին չենք պայմանավորվել զենք-զինամթերք մատակարարելու մասին: Սակայն ﬔնք ունեցել ենք շատ կարևոր հանդիպուﬓեր և
քննարկուﬓեր ռազմաքաղաքական երկխոսության և փոխգործակցության ծրագրերի մասին:
Հայաստանի զինված ուժերը երկար տարիներ է, ինչ ունեն Չինաստանից ներկրված զենք-զինամթերք, որոնք ցուցադրվել են զորահանդեսների ժամանակ: Մենք բաց ենք ցանկացած երկխոսության համար»,- նշեց նախարարը:
Վիգեն Սարգսյանը նախընտրում է ՀՀ զինված ուժերի սպառազինությունը ցույց տալ զորահանդեսների ժամանակ: Նախարարի խոսքով` զենքի առաջիկա կամ հնարավոր գնման, այս կամ այն երկրից ձեռք բերելու մասին խոսակցٳթյٳններն անօգٳտ են և անիմաստ, որովհետև առաջին հերթին դժվարացնٳմ են
նման գործընթացները, իսկ երկրորդ հերթին` դա հեռանկարային ծրագրի բացահայտٳմ է, որը
հակառակորդին թٳյլ է տալիս հակաﬕջոցներ ձեռնարկել: