Դեն Բիլզերյանը Լաս Վեգասի կրակոցների ժամանակ ինքն իրեն նկարահանել է փախուստի պահին (տեսանյութ, լուսանկարներ)
Հայազգի պոկերի արքա Դեն Բիլզերյանը նկարել է ինքն իրեն Լաս Վեգասում երաժշտական փառատոնի ժամանակ արձակված կրակոցներից փախչելիս: Հրաձգության արդյունքում եղել են 2 զոհ և 26 վիրավոր: Այս մասին գրում է « Dhe Sun»-ը:
Ինստագրամի հայ հայտնին նկարահանել է ինքն իրեն Mandalay Bay կազինոյի մոտ և հրապարակել տեսանյութը իր էջում: Հրաձգությունը կատարվում էր հենց իր ետևում:
Ոստիկանությունը հաստատում է‚ որ հրաձիգը սպանվել է:
Ոստիկանությունը տեղեկատվություն է հավաքում հրաձիգի ինքնության և կրակոցների արձակման մասին:
Հրաձգությունը սկսվել է քանթրի երգիչ Ջեյսոն Ալդինի համերգի ժամանակ‚ որտեղ կային շուրջ 30000 հանդիսատես: