Ռեփեր Տիմատին հանուն դստեր ժամանակավորապես լքում է բեմը (տեսանյութ)
ՌԴ հայտնի ռեփեր Տիմատին Instagram-ի իր էջում գրել է, որ ժամանակավորապես լքում է բեմը՝ դստերը շատ ժամանակ հատկացնելու համար։
Նա նշել է, որ նոյեմբերի 4-ին Մոսկվայում կայանալիք իր մենահամերգը կդառնա առաջիկա 2-3 տարում իր վերջին նման խոշոր մենահամերգը։ Ռեփերի խոսքով՝ համերգային գործունեությունը, ալբոմների ձայնագրություններն ու բիզնես նախագծերը խլում են նրա գրեթե ամբողջ ժամանակը, սակայն նա կուզենար «բաց չթողնել» իր դստեր մանկությունը։
«Ես չեմ հեռանում բեմից, պարզապես ավելի սթափ եմ դասակարգում առաջնահերթություններս»,- գրել է նա։