Իսպանիայի վարչապետը «չի նկատել» Կատալոնիայի հանրաքվեն
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը հայտնել է, որ Կատալոնիայի անկախության մասին հանրաքվե չի եղել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «El Pais»-ին:
«Այսօր չի եղել ինքնորոշման հարցով հանրաքվե»,- ասել է Ռահոյը՝ հավելելով, որ «չի փակում դուռը Կատալոնիայի իշխանությունների հետ երկխոսության համար»:
Իսպանական իշխանությունների գործողությունները, Ռահոյի խոսքով, լիովին համապատասխանում են օրենքին:
Հիշեցնենք, որ Կատալոնիայում ավարտվել է անկախության հանրաքվեն, և բախումների հետևանքով կա 761 տուժած: