Մոսկվա-Ուֆա չվերթի ինքնաթիռում ուղևորուհի է մահացել
Մոսկվայից Ուֆա ուղևորվող ինքնաթիռում մահացել է 54-ամյա ուղևորուհին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Նախնական տվյալներով՝ ժամը 15:00-ին Վնուկովո օդանավակայանում թռիչքի սկզբից 30 րոպե անց արտակարգ վայրէջք է կատարել ինքնաիթռը, որն ուղևորվում էր Ուֆա: Ինքնաթիռում ուղևորուհին վաղաժամ մահացել է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Интерфакс» լրատվական գործակալության տվյալներով՝ կինը մի քանի ամիս բուժվում էր Մոսկվայում: Հոկտեմբերի մեկին, դուրս գրվելով, նա տուն էր ուղևորվում:
Քննությունը ստուգումներ է անցկացնում պատահարի առթիվ: