Կատալոնիայում ավարտվել է անկախության հանրաքվեն. բախումների հետևանքով կա 761 տուժած
Կատալոնիայում ոստիկանների հետ բախումների հետևանքով ընդհանուր թվով տուժել է 761 մարդ: Այս մասին հաղորդել է Կատալոնիայի առողջապահության նախարարությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«761 տուժածի բժշկական օգնություն է ցույց տրվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, ամենամեծ թվով տուժածները Բարսելոնայում են եղել՝ 280 մարդ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 465 տուժածի մասին: