Այս անգամ այդ ապուշը դարի ցուրտ ձմեռ ժողովրդին խոստացողն է. Հիդրոմետ ծառայության հերքումը
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այն որ ասում են՝ մի ապուշ քարը գցում է փոսը, 100 խելոք չեն կարողանում հանեն, այս անգամ այդ ապուշը դարի ցուրտ ձմեռ ժողովրդին խոստացողն է: Ով տեսնում է, դա է հարցնում:
Ժողովուրդ ջան, մեկ անգամ հերքել ենք, կրկին ենք հերքում: Հայաստանի և ընդհանրապես աշխարհի ոչ մի Հիդրոմետ ծառայություն նման բան չի տարածել: Այդ լուրը համացանցում տարածել են ֆեյքերը»: