Ոստիկանությունը հայտնել է Բարսելոնայում 3 մարդու մահվան մասին (տեսանյութ)
Բարսելոնայում ոստիկանները հետաքննություն են անցկացնում երեք մարդու մահվան դեպքի առթիվ շենքերից մեկում: Այս մասին հաղորդել է Կատալոնիայի ոստիկանությունը թվիթթերյան իր էջում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք հետաքննում ենք երեք մարդու մահվան դեպքերը Սան-Մարտի շենքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվել:
Ավելի վաղ Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտնել էր, որ ոստիկանների հետ բախումների հետևանքով Կատալոնիայում տուժածների թիվը հասել է 460-ի: