Կատալոնիայում հանրաքվեի ընթացքում ավելի քան 460 մարդ է տուժել (տեսանյութ)
Կատալոնիայում անկախության մասին հանրաքվեի անցկացման ընթացքում ոստիկանների հետ բախումների հետևանքով տուժել է 460-ից ավելի մարդ: Այս մասին հայտնել է Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Այս պահի դրությամբ ավելի քան 460 մարդ է տուժել Կատալոնիայում: Որպես Բարսելոնայի քաղաքապետ ես ոստիկանությունից պահանջում եմ անհապաղ դադարեցնել անպաշտպան բնակչության դեմ գործողությունները»,- գրել է նա թվիթթերյան իր էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 337 տուժածի մասին: