Թուրքիան ոչինչ չի կորցնի, եթե ԵՄ անդամ չդառնա. Էրդողան
Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թաիպ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի համար Եվրամիության անդամ լինելը մեծ նշանակություն չունի:
«Եվրամիության նոր պլանների իրականացման միակ ուղին ընկած է Անկարայի իրավահավասար անդամ լինելու մեջ: Թուրքիան պատրաստ է Բրյուսելի նախաձեռնություններն ընդունել և իր ներդրումն ունենալ Եվրոպայի զարգացման մեջ: Եթե ԵՄ-ը այլ ուղղով գնա՝ հոգ չէ: Այդ դեպքում Թուրքիան ոչինչ չի կորցնի» - ասում է նախագահը:
«ԵՄ պետությունները գլխավորում են այն ցանկը, որում Անկարան ամենից շատ է հիասթափվել: Անկարան Անհանգստացած է ահաբեկչությունների հանդեպ նրանց վերաբերմունքով, ովքեր բացահայտ դեմ են հանդես են գալիս Թուրքիայի ԵՄ անդամակցելուն»: