Ասսանժը կոչ է անում Իսպանիան հեռացնել ԵՄ-ից
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին առաջարկել է հանել Իսպանիան Եվրոմիության կազմից: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես Ասսանժը գրել է իր Twitter-ում, Իսպանիան չունի «հարգանք, մարդկային արժանապատվություն, ազատություն և դեմոկրատիա», որը խախտում է Լիսսաբոնի պայմանագրի 2-րդ հոդվածը:
Կատալոնիայում ոստիկանական ուժ օգտագործելու համար Իսպանիային դատապարտել է իտալական հակաիշխանական «Հյուսիսի Լիգա» կուսակցության ղեկավար Մատտեո Սալվինին:
Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Ուլրիկե Լունաչեկը համարում է անկախության հանրաքվեն օրինական: