Լուսակերտի թռչնաֆաբրիկան սնանկացել է
Հայաստանում հավկիթի արտադրությունում երբեմնի գերիշխող դիրք զբաղեցնող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆիրման» տեւական ժամանակ է, ինչ չի գործում: Պատճառը ֆինանսական լուրջ խնդիրներն են: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ սեպտեմբերի 15-ի վճռով Նոր Գեղիում գտնվող «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա»-ն սնանկ է ճանաչվել: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը
Ի դեպ, ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆիրմայի» նկատմամբ կիրառված են սահմանափակումներ: Նշենք, որ Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկային սնանկ ճանաչելու պահանջով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Ռեդութ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը այս տարվա հուլիսի 6-ին: Ի դեպ, թռչնաֆաբրիկան վերոնշյալ ընկերությանը պարտք է 25 մլն դրամի չափով գումար:
Պարզվում է, որ «Ռեդութ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը միակը չէ, ում պարտք է թռչնաֆաբրիկան, այլ պարտք է նաեւ «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկ» խումբ ընկերությանը: Իսկ պարտքի գումարն էլ կազմում է ավելի քան 890 հազար դոլար:
Մանրամասներն՝ այստեղ: