Երբ չկային զարթուցիչները, գոյություն ուներ «բուձելնիկի» մասնագիտություն (լուսանկարներ)
Երբ աշխարհը զերծ էր ամեն տեսակի բուելնիկներից ու դեռ ոչ մեկի մտքով չէր անցել էս սարսափազդու առարկան ստեղծելն ու բոլորիս քնահարամ անելը, գոյություն ուներ «բուձելնիկի» մասնագիտություն` մասնավորապես Անգլիայում ու Իռլանդիայում:
Ջանասեր «բուձելնիկը» ամեն առավոտ շուտ արթնանում էին ու գնում էին իրենց պատվիրատուի տուն, ում փողի դիմաց պետք է քնից արթնացնեին: Իրենց հիմնական գործիքները փայտն ու չորացած գարոխն էին: Մի խոսքով` գնում էին, կանգնում պատուհանի կամ դռան մոտ ու էնքան հարվածում` մինչև քնով տարված պատվիրատուն չէր զարթնում ու «բուձելնիկը» ասում, որ արխային գնա մյուսներին քնից հանելու: «բուձելնիկին» շաբաթական մի քանի պենս էին տալիս: Իրանց կարելի էր վարձել անգամ մեծ ֆաբրիկաների համար, որ աշխատակիցներին հերթով արթնացնեն: Հիմնականում «բուՁելնիկները» ավելի տարիքով մարդիկ էին, ովքեր թեթև գործ էին ման գալիս ու ձեռի հետ բզբզում էին:
Ասածս ինչ է` գոհ լինենք, որ գոնե մերօրյա բուՁելնիկներին հնարավոր է անջատել, էս իմ թվարկածներին մինչև անձամբ չգնայիր ասեիր, որ անջատվեն, մինչև վերջ «զնգում» ու «զնգում» էին:
Հ.Գ. էն առաջին նկարի կինը իրենցից ամենահայտնին ա` Մերի Սմիթը: Ինքն ամենալավն էր կարողանում չորացած գարոխով ու փայտե ձողիկով հարվածեր պատուհանին էնքան, մինչև հասցեատերը վեր կենար:
Անիկ Մարգարյան. Ֆեսբուք: