Playboy-ի հիմնադրի նախկին սիրուհին՝ Հեֆերնի անձնական կյանքի «կեղտոտ» մանրամասների մասին
Ամերիկացի ֆոտոմոդել Հոլի Մեդիսոնը, ով եղել է սեպտեմբերի 24-ին մահացած Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆերնի նախկին սիրուհին, պատմել է նրա առանձնատանը տեղի ունեցած անառակ երեկույթների մասին: Այս մասին հաղորդում է eonline-ը:
Աղջիկը պնդում է, որ Հեֆերնի բնակարանում եղել է 2 հսկայական հեռուստացույց, որոնք մշտապես հեռարձակում էին պոռնոֆիլմեր, իսկ կիսամերկ մոդելները նստում էին նրա կողքին:
Նրա խոսքով՝ էրոտիկ մթնոլորտ ստեղծելու համար աղջիկները միշտ վարդագույն ներքնազգեստով էին: Ինչպես պնդում է Մեդիսոնը, Հեֆերնը ինտիմ կապի մեջ էր մտնում մոդելների հետ հերթով:
Բացի այդ՝ Հեֆերնն իբր ուներ որոշակի գրաֆիկ: Մեդիսոնն ասում է, որ երկուշաբթի «Մենիի օրն էր»: Երեքշաբթի օրերին տղամարդը ժամանակ էր հատկացնում իր որդիների համար: Չորեքշաբթի օրը հատուկ «ակումբային գիշեր» էր, երբ աղջիկները Հեֆերնի հետ ուղևորվում էին Լոս Անջելեսի էլիտար ակումբներից մեկը: Հինգշաբթին մոդելների «հանգստյան» օրն էր, և նրանք կարող էին իրենց գործերով զբաղվել: Ուրբաթ օրերին երկրորդ «ակումբային գիշերն էր»: Հանգստյան օրերին Հեֆերնն իր տանը կազմակերպում էր շվեդական սեղան և կինոդիտում: