Կոսովոյում պատգամավորները կռվել են ուղիղ եթերում (տեսանյութ)
Կոսովոյի խորհրդարանի «Ինքնորոշում» ծայրահեղական ուղղության պատգամավոր Ֆրաշեր Կրասնիչին և իշխող «Նախաձեռնություններ Կոսովոյի համար» կոալիցիայի անդամ Միլան Զեկան կռվել են «Klan Kosova» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պատգմաավորների միջև դեբատները անցան քաղաքական ոլորտից անձնականի: Ծայրահեղականը պատասխանել է մի բաժակ ջուրը հակառակորդի երեսին ցփնելով: Այնուհետև կողմերը անցան միմյանց հարվածելուն, ընդ որում՝ «Ինքնորոշում» ուղղության ներկայացուցիչը հասցրեց 2 հարված կատարել իր հակառակորդի դեմքին: Կռվողներին բաժանել են հաղորդման աշխատակիցները: