Ռուսաց լեզվի բանավեճը չէր լինի, եթե լեզուների իմացությունն ունենար իրական շուկայական արժեք
Ռուսաց լեզվի հայեցակարգի մասին բանավեճը մեզանում չէր լինի, եթե գիտելիքը՝ ներառյալ լեզուների իմացությունը, ունենար իրական շուկայական արժեք, և մարդ ունենար, վարձու աշխատողի թե գործարարի կարգավիճակով, գիտելիքը մրցակցային պայմաններում լիարժեք կապիտալացնելու հնարավորություն։
Է, թող որոշեն բոլոր դպրոցներում խորագույնս դասավանդել ռուսերենը։ Ասենք, թե բոլոր-բոլոր դպրոցներում ռուսերենի լիքը կարգին դասատու եղավ, հետո երեխեքը ռուսերենով, ռուս հեղինակների կամ ռուսների թարգմանած գրքերով սովորեցին թերմոդինամիկա, նանոտեխնոլոգիաներ, էլ չգիտեմ եսիմ ինչ մեխանիկա...
Որտե՞ղ են կիրառելու իրենց գիտելիքը։ Իհարկե, Ռուսաստանում։ Հո էստեղի աշխատավարձերի պայմաններում էստեղ չեն մնալու, թեկուզև էստեղ հանկարծ բնական գիտությունների մասնագետների էդքան-էդքան շատ աշխատատեղեր բացվեն։
Սամվել Սարգսյան. Ֆեյսբուք: