Ինչպիսի՞ն կլինի ապագայի մետրոն (տեսանյութ)
Ամերիկյան տրանսպորտային «Metropolitan Transportation Authority» ընկերությունը տեսանյութ է ներկայացրել, որով ցույց է տվել, թե ինչպիսին կլինեն մետրոյի վագոնները, կայարանները և Նյու Յորքի ավտոբուսային կայարանները գովազդի ցուցադրման համար թվային էկրաններ դնելուց հետո: Տեսանյութը հրապարակվել է «MTA» յութուբյան ալիքում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ծրագիրը քաղաքի տրանսպորտային համակարգի վերափոխման միջոցառումների մի մասն է: Ընդհանուր հաշվով կտեղադրվի մոտ 50 000 դիսփլեյ, որոնք գտնվեն գնացքներում, կայարաններում, ստորգետնյա անցումներում, ինչպես նաև երկաթուղիների մոտ:
Բացի գովազդից, էկրաները ցույց կտան նաև տրանսպորտի ժամանման ժամը: