ՌԴ-ում կես միլիոնից ավել մարդ է տարհանվել զանգերի պատճառով
Ընդհանուր հաշվով ավելի քան 540 000 մարդ է տարհանվել ռուսական քաղաքներում՝ սկսած սեպտեմբերի 11-ից, երբ սկսվել է «ականապատման» մասին հեռախոսազանգերի շարքը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Սեպտեմբերի 11-ից՝ հեռախոսազանգերի ալիքի մեկնարկից սկսած Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքներից տարհանվել է 540 000-ից ավել մարդ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ միայն վերջին օրերի ընթացքում երկրի վեց քաղաքներում տարհանվել է գրեթե 60 000 մարդ:
Ավելի վաղ ԱԻՆ-ի ղեկավարը հերքել էր մասսայական տարհանման հետ կապված վարժանքների տարբերակը տարածաշրջանում: