Բոլոր մարզերում կտեղան առատ անձրևներ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով
ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հոկտեմբերի 2-ին Հայաստանի տարածքի վրա միմյանց կբախվեն հյուսիս-արևմուտքից ներթափանցող արկտիկական և Միջերկրական ծովից եկող արևադարձային տաք օդային հոսանքները, ինչը կբերի ակտիվ ցիկլոնի առաջացման: Հոկտեմբերի 2-ին և 3-ին Հայաստանը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, որի արդյունքում բոլոր մարզերում կտեղան առատ անձրևներ և օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով»: