ԱՄՆ-ն սահմանափակել է կառավարական անձնակազմի ճանապարհորդությունը դեպի Թուրքիա
Իրավիճակը պայթունավտանգ է Թուրքիայում: ԱՄՆ-ն տարածել է ճանապարհորդական նախազգուշացում իր քաղաքացիների համար:
«Ահաբեկչության սպառնալիքի պատճառով, ԱՄՆ կառավարությունը սահմանափակում է ԱՄՆ-ի կառավարական անձնակազմի ճանապարհորդությունը դեպի Թուրքիայի հարավ-արևելք, Թուրքիայի որոշ տարածքներ , սահմանափակում է ԱՄՆ կառավարության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների գործունեությունը Ստամբուլում և Ադանայում», - ասված է սեպտեմբերի 28-ին տարածած հաղորդագրության մեջ:
Այնուհետև ավելացվում. «Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց և մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ հարավ-արևելյան նահանգներ ընդհանրապես խորհուրդ չի տրվում մեկնել»:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: