Այսօր Լևոն Արոնյանի հարսանիքն է
Այսօր Լևոն Արոնյանի հարսանիքն է, շնորհավորում ու երջանկություն եմ ցանկանում: Մի նկատառում: ՖԲ-ում տարբեր բաներ են գրում նրա հոր մասին: Ես ճանաչել եմ նրան: Գրիգորին աշխատում էր լազերային տեխնիկայի գիտահետազոտական ինստի-
տուտում: Ընտանիքով բնակվում էր Նորքի յոթերորդ զանգվածում:
Լևոնը սովորել և ավարտել է նույն զանգվածում գտնվող Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոցը: Գրիգորի Արոնովը 1990-1995թթ.եղել է Երևանի Խորհրդային (Նոր Նորք,Ավան,Քանաքեռ-Զեյթուն) շրջանային խորհրդի պատգամավոր, որտեղից էլ գիտեմ նրան:
Լյովա Եղիազարյան. Ֆեյսբուք