Ռուսաստանում հայտնի դերասան 25-ամյա Միքայել Արամյանը սիրավեպ ունի Աննա Սեդոկովայի հետ(լուսանկարներ)
«ՎԻԱ ԳՐԱ» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովան անծանոթ տղամարդու լուսանկար է հրապարակել հետ, որի մեկբանել է այսպես.
«Թագավորության կեսը քեզ հետ ծովափին երկու օր անցկացնելու համար… բայց այսօր կարևոր օր է քեզ համար, ես էլ միլիոն ու մեկ գործ ունեմ։ Բայց իմացիր, որ հազար տարբերակներից կընտրեի միայն քեզ»,– գրել է Աննան։ Այս մասին հայտնում է «cosmo.ru»–ն:
Լուսանկարն արժանացել է երկրպագուների ուշադրությանը և բազմաթիվ մեկնացանությունների առիթ դարձել: Աննայի հետևորդները ցանկացել են իմանալ` ով է նկարի խորհրադավոր տղամարդը և երգչուհին երկար չի պահել ինտրիգը, հայտնելով, որ նկարում հայ 25–ամյա դերասան Միքայել Արամյանն է:
Նրանց մոտ ամեն ինչ կարծես թե լուրջ է: Սեպտեմբերի 26–ին Սեդոկովան ներկա է եղել «Սերը հրեշտակների քաղաքում» ֆիլմի պրեմիերային, որում Արամյանը խաղացել է գլխավոր դերերից մեկը: Աննան և Միքայելը միասին են եղել նաև տեսախցիկների առաջ։ Նրանք միմյանց ձեռք էին բռնում և գրկախառնվում էին։ Սեդոկովան փայլում էր երջանկությունից։ Նա կարծես կրկին սիրահարված է։
Ինչպես հայտնի է` 34–ամյա Աննա Սեդոկովան գարնանը երրորդ երեխային է ունեցել գործարար Արտյոմ Կոմարովից։