Կարո Փայլանը Թուրքիայում փակցված «ատելության» պաստառը քննադատող հրապարակում է արել
Կարո Փայլանը Իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեից հետո Թուրքիայի փողոցներից մեկում փակցված պաստառի հետ կապված գրառում է կատարել.
«Ատելության հանցանքի համար ճանապարհ բացող այս պաստառի համար հաշիվ պահանջելո՞ւ եք»։
«Հրեա արմատներով Բարզանի։ Մենք գիտենք, թե դու ով ես։ Քո նպատակը ոչ թե Քուրդիստանն է, այլ մեծ Իսրայելը»,- այսպիսի գրությամբ պաստառ է փակցված Ստամբուլի փողոցներից մեկում: