Պապարացիներին հաջողվել է լուսանկարել Քիմի և Քանյեի 3-րդ երեխային կրող փոխնակ մորը (լուսանկարներ)
Պապարացիներին հաջողվել է լուսանկարել Քիմի և Քանյեի 3-րդ երեխային կրող փոխնակ մորը: Այս մասին գրում է «The Daily Mail»-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ զույգը 27-ամյա կնոջը իրենց երրորդ երեխային լույս աշխարհ բերելու համար հունիսին վճարել է 75 հազար դոլար: Սպասվում է, որ երեխան ծնվելու է հունվարի վերջին:
Քիմն ու Քանյեն արդեն ունեն երկու երեխա՝ 4-ամյա Նորթը և 1,5-ամյա Սենթը: