Ինձ սուտասան անվանողները կարող են այսօր Գևորգ Մարտիրոսյանի կատարմամբ լսել իմ հեղինակած երգը. Տաթև Սարգսյան
Դերասանուհի Տաթև Սարգսյանը վերջին շրջանում տարբեր առիթներով հայտնել է, որ պատրաստվում է երգի տեսքով իր ստեղծագործությունները ներկայացնել, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք անընդհատ հետաձգվում էին, որոնց էլ հաջորդում էին մարդկանց բացասական արձագանքները՝ որակմամբ, թե Տաթևը սուտասան է:
Եվ ահա Տաթև Սարգսյանն այսօր կապացուցի, որ մինչ այս նրա տված խոստումները սուտ չեն եղել: Այսօր՝ ժամը 22:00-ին կկայանա իր նոր երգի պրեմիերան, որը կներկայացնի երգիչ Գեւոգ Մարտիրոսյանը:
«Ինձ սուտասան անվանողները կարող են այսօր Գևորգ Մարտիրոսյանի կատարմամբ լսել իմ հեղինակած նոր՝ «Սրտիս դու անուն» երգը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Տաթևն ու պատմեց նոր երգի ստեղծման պատմության մասին:
«Շատերին թվում է, թե սեր ապրելով եմ գրել այս երգը, բայց իրականում այդպես չէ: Իհարկե, որոշակի զգացողություններ վերապրել եմ, հիշողություններս ազդել են մուսայիս վրա, բայց ինձ համար ամենակարեւորն այն էր, որ ինքս ինձ փորձեի՝ հասկանալու արդյոք կարող եմ այդ փորձությունը հաղթահարել և մտքերս դարձնել ստեղծագործություն: Ինձ համար շատ կարևոր էր հասկանալ, թե կկարողանա՞մ դիպչել մարդկանց սրտերին ու հասնել նրան, որ նրանք իմ բառերով ապրեն իրենց սերը: Եթե իրականություն դառնա մտքերս, ապա ինձ անասելի երջանիկ կհամարեմ»,- նշեց մեր զրուցակիցը:
«Սրտիս դու անուն» երգի խոսքերը Տաթևը գրել է մարտ ամսին: Երգի երաժշտության հեղինակն է Գևորգ Հովհաննիսյանը, իսկ Գևորգ Սիրեկանյանն իր մեծ աջակցությունն է ցույց տվել:
Տաթևի խոսքով՝ իր համար շատ կարեւոր է եղել, թե ով կկատարի այս երգը.
«Գևորգ Մարտիրոսյանին միշտ եմ համակրել, նրա երգերը շատ եմ սիրում, իսկ վերջին «Ամենասիրուն» երգը հատկապես ինձ գրավեց: Այդ իսկ պատճառով որոշեցի առաջինը Գևորգին ուղարկել իմ երգը, իսկ նա, ի ուրախություն ինձ, անմիջապես համաձայնեց կատարել: Խոստովանում եմ, որ այս շրջանում ինչ փորձում եմ անել, ամեն ինչ իրականանում է հենց իմ պատկերացումներին համապատասխան: Վախենալու աստիճան հաջողություններն ինձ ուղեկցում են»,- պատմեց նա:
Մանրամասները`այստեղ: