Քիմ Քարդաշյանը խոշոր գումար է նվիրաբերում Մեքսիկայում երկրաշարժից տուժածներին
Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի լուսանկարները զարդարել են Vogue Mexico ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկը։
Պարբերականի էջերում հրապարակվել են Քարդաշյանի՝ Vogue Mexico-ի համար հատուկ ֆոտոսեսիայի լուսանկարները։
«Ամսագրի վաճառքի ողջ հասույթը կուղղվի Մեքսիկայում երկրաշարժից տուժածների օգնությանը»,- հայտնել է Քիմ Քարդաշյանը։