Թուրքիայում 117 զինվորական է ձերբակալվել
Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը 117 զինվորականի ձերբակալության մասին ձերբակալության օրդերներ է տվել, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Զինվորականները, որոնց թվում կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, կասկածվում են անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու համար: Գործի շրջանակներում քննվել են 268 զինվորականի անձնական տվյալներ:
Այսօր նաև հեղաշրջման փորձի մասնակիցների հետ կապ ունենալու կասկածանքով Ստամբուլում ձերբակալվել է 60, իսկ Ադանայում 38 մարդ: