Մուշում և Բինգյոլում գյուլենականների նոր որս է սկսվել
Թուրքիայի Բինգյոլ և Մուշ նահանգներում կալանավորվել և բերման են ենթարկվել գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող անձինք: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի՝ Բինգյոլում բերման է ենթարկվել 5 մարդ, ովքեր օգտվել են Թուրքիայում արգելված «Bylock» արգելված բջջային հավելվածից:
Իսկ Մուշում կալանավորման որոշում է կայացվել 14 մարդու նկատմամբ, որոնք բերման էին ենթարկվել դեռևս սեպտեմբերի 13-ին: Նրանք նույնպես, ըստ ներկայացված մեղադրականի, օգտվել են «Bylock» հավելվածից: Նշվում է, որ կալանավորվածների մեջ կան պաշտոնից հեռացված զինվորականներ, ուսուցիչներ, ոստիկաններ: