Սանկտ Պետերբուրգում ինքնաթիռից դուրս գալիս կինն ու նորածինն ընկել են 3 մետր բարձրությունից (լուսանկարներ)
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում: Կինը, երեխան ձեռքին, դուրս էր գալիս ինքնաթիռից, որը ժամանել էր Մոսկվայից:
Սակայն ինչ-որ բան նորմալ չի ընթացել, շարժասանդուղքը փակվել է, և 44-ամյա մայրն ու մեկամյա նորածինն ընկել են ներքև երեք մետր բարձրությունից: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
Նրանք հոսպիտալացվել են: Նրանցից բացի, բարեբախտաբար, ուրիշ տուժողներ չեն եղել: Նրանք առաջինն են դուրս եկել ինքնաթիռից և հավածի տակ են ընկել;
Պատահարի հետևանքով կինը ոտքի կոտրվածք է ստացել, իսկ փոքրիկ երեխան՝ գանգուղեղային վնասվածք: Նրա վիճակը ծանր է: