Քիմ Քարդաշյանը նամակ է ստացել իրեն կողոպտողից
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նամակ է ստացել խաբեբայից, ով իրեն Փարիզում 2016 թվականի հոկտեմբերին կողոպտել էր: Հաղորդագրությունն ուղարկվել է ֆրանսերենով, այն թարգմանել են հայտնի աստղի փաստաբանները: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Հետևելով սեփական զգացումներին և գիտակցելով հոգեբանական վնասը, որը ես հասցրել եմ՝ որոշեցի Ձեզ գրել, այլ ոչ թե Ձեզնից ստանալ ինչ-որ հանդուրժողականություն»,- նշվում է նամակում:
Կողոպտիչը ափսոսանք է հայտնել այն բանի համար, ինչ արել է: Նա նշել է, որ կցանկանար անձնապես շփվել Քարդաշյանի հետ և նրան բացատրել իր գործողությունների դրդապատճառները:
«Ես ցանկանում եմ Ձեզ ասել, թե որքան շատ եմ ափսոսում իմ արածի համար, որքան էի ես ազդվել, երբ Ձեզ տեսա արցունքներն աչքերին»,- նշել է խաբեբան: