Ֆրանսիայում հայտնաբերել են «մերկ Մոնա Լիզայի» էսքիզը
Ֆրանսիայում հայտնաբերվել է մերկ կնոջ պատկերով էսքիզ, որը նկարված է ածուխով: Դա կարող էր լինել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» պատկերի ուրվագիծը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «BBC»-ն:
Ինչպես համարվում էր ավելի վաղ, կնոջ դիմանկարը, որը հայտնի է որպես «Մոննա Վաննա, ստեղծվել էր հայտնի նկարչի ստուդիայում: Սակայն այս պահին փորձագետները սկսել են հավաստիացնել, որ Դա Վինչին կարող էր ինքը աշխատել և այս նկարի վրա:
Նրանց խոսքով՝ «ուրվագծի համենայն դեպս մի մասը» արել է իտալացի նկարիչը: Կոնդե թանգարանի աշխատակից Մատյե Դելդիկը նշել է, որ «Մոնա Լիզայի» և «Մոննա Վաննայի» ձեռքերն ու մարմինը նույնն են, և երկու նկարները նույն չափի են: