Մոսկվայի բոլոր ճանապարհները մի քանի անգամ կլվանան շամպունով
Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Պյոտր Բիրյուկովը հաղորդել է, որ Մոսկվայի կոմունալ ծառայությունները ձմռան նախօրեին մի քանի անգամ կլվանան ճանապարհները, մայթերը և ներբակային անցումները հատուկ լվացման միջոցով: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Սեպտեմբերի 30-ի առավոտյան ավելի քան հինգ հազար ջրցան մեքենաներ կսկսեն բոլոր ասֆալտ-բետոնե ճանապարհների, մայթերի և բակային հատվածների լվացման գործընթացը»,- նշել է Բիրյուկովը:
Նա նշել է, որ սկզբից ճանապարհները ողջ լայնությամբ կմշակեն հատուկ շամպունով, իսկ երկու ժամ հետո կլվանան ջրով:
Նշվում է, որ մայրաքաղաքային կոմունալ ծառայություններն ավանդաբար լվանում են ճանապարհները տարին երկու անգամ՝ աշնան ու ձմռանը: