Գերմանիայում առաջին անգամ նշվեց Մուսա լեռան հերոսամարտին նվիրված տոնակատարությունը (տեսանյութ)
Ավանդական զուռնա- դհոլով, հարիսայով, ազգային երգ ու պարով Գերմանիայի հայ համայնքն առաջին անգամ նշել է Մուսա լեռան հերոսամարտին նվիրված տոնակատարությունը: Գերմանիայում Ներքին Սաքսոնիայի Լեեր (Leer) քաղաքում բնակվող միակ հայ Թովմասյանների ընտանիքը Օսթֆրիզլանդ (Ostfrisland), Էմսլանդ (Emsland) մարզերի և Լաուենբուրգ (Lauenburg) քաղաքի համայնքների հետ համատեղ կազմակերպել էր Մուսա լեռան 40 օրվա հերոսամարտին նվիրված միջոցառում: