Շիրակի Պետհամալսարանի զավեշտները (լուսանկար)
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ Շիրակի Պետական Համալսարանում «խորքային անլուծելի հարցեր» չկան: Համաձայն եմ, որ բոլոր հարցերն էլ լուծում ունեն: Սակայն, երբ ԲՈՒՀ-ի ղեկավարի անմիջական մասնակցությամբ ընդունվում են ապօրինի և խայտառակ որոշումներ, որոնք ազդում են ամբողջ մի կրթահամալիրի բնականոն զարգացման գործընթացի վրա,դա արդեն աններելի է և բավական խորքային է:
Ներկայացված փաստաթղթի առաջին և երկրորդ կետերը ոչ միայն անօրինական են, այլև զավեշտալի...Առաջին անգամ ՀՀ-ում ՇՊՀ-ում է ներդրվել «ինտեգրված ձևով» ուսուցումը,որը սակայն ՀՀ-ում գոյություն չունի,իսկ կրեդիտային համակարգով նախատեսված 24-30 ժամի փոխարեն լսարանային ժամերի կրճատման պատճառով դասաժամերը կրճատվել են շաբաթական մինչև 12 ժամի...
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: