Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունները անսպասելի չեն. Շարմազանով
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունները անսպասելի չեն:
«Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է, Հայաստանի նախագահության ժամանակ է ընդունվել ՀԱՊԿ-ի ռազմավարությունը», - ասաց Է. Շարմազանովը:
Նա նշեց, որ դրանք նախապես պլանավորված զորավարժություններ են, որոնք եղել են և նախկինում, և այսօր, և ապագայում: