Թրամփի հոգեկան առողջության մասին գիրք է հրատարակվել
ԱՄՆ-ում հոգեբույժ Բենդի Լիի գլխավորությամբ փորձագետների խումբը «Դոնալդ Թրամփի վտանգավոր դեպքը» անվանումով գիրք է հրատարակել: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Գրքի ստեղծման աշխատանքներին մասնակցել է 27 հեղինակ, այդ թվում՝ հոգեբույժներ, լրագրող, վերլուծաբան: Նրանցից յուրաքանչյուրին պատկանում է գրքի մի գլուխ:
Գրքում նշվում է, որ Դոնալդ Թրամփի նախագահությունը «ԱՄՆ-ում հոգևոր առողջության վրա աննախադեպ հետևանքներ է ունեցել»: Հեղինակները գրում են, որ ամենիկացի ներկայիս առաջնորդ «աշխարհի ամենավտանգավոր մարդն է, ունի հոգեկան վտանգավոր հիվանդություն»: