Միչիգանի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը քիչ առաջ ընդունած բանաձևով երկրի նախագահին և Կոնգրեսին կոչ է անում ճանաչել Արցախիանկախությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Նշվում է, որ սենատում ելույթ է ունեցել սենատոր Դևիդ Քնիզեքը, ով ներկայացրել է ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին:
«Գործընկերներիս դիմելով` ցանկանում եմ պատմական ակնարկ ներկայացնել. Արցախը գտնվում է Հարավային Կովկասում և պատմականորեն հայտնի է որպես հայկական տարածք: Տարածաշրջանը մեծամասամբ բնակեցված է հայերով: 1991-ին Իոսիֆ Ստալինն էր, ով Արցախը բռնազավթեց Հայաստանից և հանձնեց Խորհրդային Ադրբեջանին, սակայն Արցախի բնակչությունը միաձայն քվեարկել է հանուն անկախության», - ասել է սենատորը:
Կոչ է արվել նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում: