Սիրում եմ քեզ և համբուրում,Հեֆ. Քիմ Քարդաշյանը՝ «Playboy»-ի հիմնադրի մասին
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցավակցել է «Playboy»-ի հիմնադիր Հյու Հեֆների մահվան կապակցությամբ և այդ առնչությամբ գրառում կատարել թվիթերյան իր էջում:
«Խաղաղությամբ հանգչիր լեգենդար Հյու Հեֆներ: Ինձ համար մեծ պատիվ էր «Playboy»-ի մի մասը լինելը: Քեզ շատ կկարոտեն: Սիրում եմ քեզ Հեֆ, համբուրում»,- գրել է Քարդաշյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ կյանքի 91-րդ տարում մահացել է «Playboy» ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները: Նա մահացել է ընտանիքի անդամների և ընկերների շրջապատում: