Արքայազն Ջորջին ձանձրացրել է դպրոցը (լուսանկարներ)
Երեք ամիս էլ չի անցել‚ իսկ արքայազն Ջորջը արդեն ձանձրացել է դպրոցից: Ողջ աշխարհը հետևում էր‚ թե ինչպես է արքայազն Ուիլյամը ճանապարհում էր բրիտանական գահի 4-ամյա ժառանգորդին իր առաջին ուսումնական օրվան Thomas's Battersea դպրոցում:
Սակայն, փոքրիկ Ջորջը, ինչպես իր տարիքի շատ երեխաներ կարծում է‚ որ դպրոցը ամենավերջին վայրն է‚ ուր նա կցանկանար անցկացնել իր ժամանակը:
-Ես նրան դպրոց հասցրի‚ իսկ նա չէր ցանկանում գնալ‚ -նշել է Ուիլյամը՝ Բադֆորդշիփի 50-ամյակի միջոցառման շրջանակներում:
Ուիլյամի խոսքերով երեխան դեռ չի գիտակցում‚ որ պետք է դպրոց հաճախի ամեն օր: Երևի նրան որոշակի ժամանակ է անհրաժեշտ դա հասկանալու համար: