Կայծակների մասին 10 ամենաանհավանական պատմությունները (լուսանկարներ)
Շատ քիչ օդերևութաբանական երևույթներ կան, որոնք կարող են մրցակցել կայծակի հետ: Կայծակի հարվածը կարող է ինչպես ավերիչ և կործանող հետևանքներ ունենալ, այնպես էլ ապաքինող ու հետաքրքիր: Ձեզ կներկայացնեմ 10 յուրահատուկ դեպքեր, որոնք կապված են կայծակի հետ:
10. Կայծակը ներխուժում է ինքնաթիռի մեջ (1984թ)
Սովետական ինքնաթիռի ուղևորները ցնցված էին, երբ 1900 մետր բարձրության վրա ինքնաթիռի ֆյուզելյաժի մեջ ծակ անելով սրահ ներխուժեց գնդաձև կայծակ: Էլեկտրական գունդը աղմուկով անհայտացավ, հետո էլի հայտնվեց, շրջեց ուղևորների մոտով մինչև ինքնաթիռի պոչնամասը, հետո կիսվեց երկու մասի, հետո էլի միավորվեց և լքեց ինքնաթիռը՝ երկրորդ անցքը ծակելով ֆյուզելյաժի մեջ:
Օդաչուն առանց ժամանակ կորցնելու արտակարգ վայրեջք կատարեց և բարեբախտաբար այս միջադեպից ոչ ոք չտուժեց:
9. Կայծակը վերականգնեց կույրի տեսողություն
Բեռնատարի վարորդ Էդվին Ռոբինսոնը կուրացել էր 1971 թվականին՝ ավտովթարում ստացված ծանր վնասվածքների հետևանքով: Նրա տեսողությունը հրաշքով վերականգնվեց, երբ վթարից 9 տարի անց նա ամպրոպի ժամանակ կանգանած էր իր տան մոտ աճող ծառի կողքը և նրան խփեց կայծակը: Կայծակի հարվածը նրան վայր գցեց և նա ուշաթափվեց, իսկ երբ ուշքի եկավ 20 րոպե անց, ինքնուրույն ներս մտավ տուն՝ միայն տարօրինակ թուլություն զգալով: Այդ երեկո նրա տեսողությունը սկսվեց վերականգնվել և ի վերջո, ի զարմանս բժիշկների, վերականգնվեց ամբողջությամբ:
8. Կայծակը բուժեց քաղցկեղը
Այս մի պատմությունն ապոկրիֆային է: Դեռ 18-րդ դարից հայտնի է, որ էլեկտրական հոսանքը բուժիչ ազդեցություն է ունենում տարբեր հիվանդությունների ժամանակ: Ֆերմեր Թոմաս Յանգի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ և նա իր կյանքի վերջին օրերն էր ապրում, երբ մի օր, իր տան շեմին պառկած վիճակում կայծակը փեց նրան: Էլեկտրական հոսանքն անցավ նրա ողջ մարմնով և վրայից թռցրեց կոշիկները... Թոմասը ուշքի եկավ բուժված:
7. Երկաթգծով շարժվող կայծակը
Բալթիմորում տեղի ունեցած ուժգին ամպրոպի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան, թե ինչպես քաղաքի ծայրամասումկտրուկ մթնեց, այնպես, որ 7 մետրի վրա ոչինչ չէր երևում, իսկ օդում վառվածի հոտ էր զգացվում: Այնուհետև բազմաթիվ կայծակներ սկսեցին խփել մերձակայքով անցնող երկաթգծի գնացքի գծերին՝ առաջացնելով կապտավուն գնդաձև կայծակներ, որոնք գլորվում էին գծերի վրայով և մի պահ այդ «գլորվող» կայծակների թիվը հասել էր 5-ի:
6. Երաժշտական կայծակը
«Տարօրինակ, անբացատրելի և անհավանական» ձայները, որոնց նաև «սուլող» են անվանում, առաջին անգամ ֆիքսվել են ԱՄՆ ռազմական նավոտորմին պատկանով նավի Ռադիոկայանով: Այդ ձայները մեկ մեղմանում էին, մերթ ուժեանում էին ու ունեին երաժշտական երանք և որ ամենահետաքրքիրն է, լսվում էին միայն կասկածի ժամանակ, որոնք էլեկտրամագնիսական ալիքներ էին ստեղծում մթնոլորտում: Այս ձայները կարելի է լսել հատուկ ռադիոկայաններով և երկար անտեննաների միջոցով:
5. Ստիվեն Քինքի երկրպագուհուն վախեցրած կայծակը
Մի օր 15-ամյա Ջենիֆեր Մաննը իր համար կարդում էր Սթիվեն Քինգի հայտնի The Shining վեպը՝ Նյու Ջերսիի Միդլանդ պարկին նայող պատուհաններով իր ննջարանում: Դրսում կայածակով ամպրոպ էր, երբ հանկարծ ողջ շենքը ցնցվեց իսկ կայծակը պատի միջով անցնելով խփեց աղջկա մահջակալին և հրդեհեց այն: Ձայնից և տեսածից վախեցած աղջիկը ճչալով վազեց նեքև՝ գլխում պատրաստ ունենալով այլևս սարսափ նովելներ չկարդալու մնայուն որոշուն, իսկ նրա հայրը հայտնաբերեց, որ հրդեհհը մարել էր նույնքան անսպասելի, որքան սկսվել էր:
4. Ժամանակավոր դաջվածներ անող կայծակը (2012)
Լիխտենբերգյան ֆիգուրը, որը հայտնի է նաև կայծակնային ծաղիկ/ծառ անվանումներով, հետք է, որը հաճախ կարելի է տեսնել այն մարդկանց վզին և իրանին, ում խփել է կայծակը: այս հետքերը անհետանում են ժամանակի ընթացքում՝ հայտնվելով կայածկի խփելուց 1-2 ժամ հետո: Պատկերը հստակությունն ու գունառատությունը տարբեր է լինում: Նկարում պակրեված է Ուինսթոն Քեմփի ձեռքերը, որի վրա առաջացել է այս գեղեցիկ պատկերը, երբ նրան փոթորկի ժամանակ խփել էր կայծակը:
3. Գունավոր լուսանկար ստեղծած կայծակը (1908)
Նյու Յորք նահանգի փոքրիկ քաղաքներից մեկու շատ արտասովոր դեպք էր արձանագրվել 20-րդ դարի սկզբում: Այնտեղ կայածքը պատուհանի միջով խփել էր պատի դարակի վրա շարված գունապատկերներվ զարդարված ափսեներին և գրեթե չվնասելով, դաջել էր դրանց վրայի պատկերները՝ պահպանելով գույները դրանց հետևի պատին:
2. Հյուր գնալու սիրահար կայծակը
Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի 9-րդ փողոցում գտնվող մի տան ծխնելույզով ներս է ներթափանցում գնդաձև մի կայծակ, ինչով ցնցում է այդ տանը բնակվողԼայոնների ընտանիքին: Այն ինչ որ ժամանակ շրջում է սենյակով, իսկ հետո կտրուկ անհետանում՝ առաջացնելով այնպիսի ցնցում, որ 19-ամյա Ռիչարդ Լայոնն ընկնում է աթոռից:
Այնուհետև այս տարօրինակ կայծակը հյուր գնաց հարևանների տուն՝ ներս մտնելով Ջան Բլինի պատուհանից, անցավ դեպի խոհանոց՝ իր ճանապարհին մաքրելով մաքրելով ծխնելույզի մուրը, հեռանում է... ձեռքի հետ էլ ապականելով Բլիների ընթրիքը:
Սակայն այսքանով էլ չի սահմանափակում իր ճանապարհորդությունը այս հյուր գնալու սիրահար կայծակը. հաջորդիվ այն այցելում է մյուս հարևանների՝ Գերրիթի ընտանիքի տուն, որտեղ այն այրված հետքեր թողնելով, շատ արագ չքվեց տեսադաշտից:
1. Կրոնական հրաշքներ առաջացնող կայծակը (1904)
Մի օր թափառական նկարիչ Էբբոթ Պարկերը զբոսնում էր Նյու Ջերսի նահանգի Մորրիսթոն քաղաքով, երբ անսպասելի ամպրոպ սկսվեց և նա կայծակնահար ընկավ մայթի վրա: Նրան տեղափխեցին Բոլոր Հոգիների Հիվանդանոց, որտեղ բժիշկները զարմանքով նկատեցին, որ կայծակի պատճառած այրվածքները խաչի տեսք ունեն: Կարճ ժամանակ անց, բացի խաչից սկսեց երևալ նաև խաչված Քրիստոսը: Ականատեսները պնդում էին, որ նկարն այնքան հստակ էր, որ կարելի էր տարբերել անգամ մանր դետալները, ինչպիսին Քրիստոսի «թագի» փշերն էին, ձեռքերի ու ոտքերի մեջ մխված մեխերը և այլն:
Սա իրոք հրաշք էր, որովհետև ուշքի գալով, Պարկերը երդվում էր, որ ինքը երբեք դաջվածքներ չի ունեցել, իսկ բժիշկն իր հերթին փաստում էր, որ մեջք վրայի պատկերը արհեստական չէ....