Բաղդադի հետ բարեկամական կապեր պահպանող Երևանը պետք է վճռի՝ ունենա՞լ դիվանագիտական ներկայություն Էրբիլում, թե՝ ոչ
Իրաքի կենտրոնական իշխանությունը բավական խիստ և ինչ-որ առումով անսպասելի քայլեր է ձեռնարկում սահմանափակելու Քրդստանի տարածաշրջանում նաև միջազգային ներկայությունը:
Չորեքշաբթի կայացած նիստում Իրաքի խորհրդարանը կոչ է արել, որպեսզի Քրդստանի տարածաշրջանում գործող բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները դուրս բերվեն Էրբիլից: Այս կոչին, ամենայն հավանականությամբ, կհետևի նման ներկայություն ունեցող երկրների հետ նաև դիվանագիտական խողովակներով աշխատանքը, որպեսզի վերջիններս կամ փակեն իրենց ներկայացուցչությունները կամ դրանք տեղափոխեն Իրաքի այլ քաղաքներ:
Նման խիստ մոտեցումն ուղղակիորեն անդրադառնում է նաև մեր երկրի վրա, քանի որ հենց այս տարի Հայաստանը որոշում էր կայացրել Իրաքի Քրդստանի տարածաշրջանի մայրաքաղաքում բացել հյուպատոսություն: Այժմ, ըստ էության, ստեղծվել է երկակի իրավիճակ, երբ Բաղդադի հետ բարեկամական կապեր պահպանող Երևանը, պետք է վճռի՝ ունենա՞լ դիվանագիտական ներկայություն էրբիլում, թե՝ ոչ:
Վարդան Ոսկանյան. Ֆեյսբուք