Թրամփը Իսպանիայի վարչապետին նախագահ է անվանել և մոռացել նրա անունը (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի հետ բանակցություններից հետո նրան նախագահ է անվանել և սոցկայքում սխալ է գրել նրա անունը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ինձ համար պատիվ է ընդունել Իսպանիայի նախագահ Մարիանոր Ջոյին: Շնորհակալ եմ, որ աջակցում եք մեր ջանքերը, որոնք ուղղված են դաժան հյուսիսկորեական ռեժիմը մեկուսացնելուն»,- նշվում է Սպիտակ տան ղեկավարի թվիթթերյան հաղորդագրության մեջ:
It was an honor to welcome President @MarianoraJoy of Spain. Thank you for standing w/ us in our efforts to isolate the brutal #NoKo regime. pic.twitter.com/43U4T34JgF
— Donald J. Trump (@realDonaldTrump) 26 сентября 2017 г.