«ԻՊ»-ն ահաբեկչություն էր պատրաստել Ստամբուլում
Թուրքիայի ոստիկանությունը հաղորդել է Ստամբուլում ահաբեկչություն կանխելու մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Hürriyet Daily News»-ին:
Ոստիկանության հաղորդմամբ՝ սեպտեմբերին բերման ենթարկված երեք ահաբեկիչների մոտ հայտնաբերվել են ռումբ պատրաստելու համար ուղեցույցներ, որոնք նույնն են եղել, որն օգտագործվել է 2013 թվականին Բոստոնի մարաթոնին:
Տղամարդկանց մոտ նաև հայտնաբերել են «ԻՊ»-ի մահապատիժների տեսագրություն:
Ավելի վաղ թուրքական հատուկ ծառայությունները հայտնել էին «ԻՊ»-ի՝ Բոսֆորով անցնող ռուսական ռազմական նավերի վրա հարձակվելու մտադրությունների մասին: