Խաղին գնալու եմ մոլորված. շփոթված Գարիկ Մարտիրոսյանը չգիտի՝ ինչպես չնեղացնել Մխիթարյանին և «ԲԿՄԱ»-ին
Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը խոստովանել է, որ չգիտի, թե ում երկրպագի «Մանչեսթեր Յունայթեդ»-«ԲԿՄԱ խաղի ժամանակ։
«Չեմպիոնների լիգայի խաղի տոմս ունեմ։ «ԲԿՄԱ» vs «Manchester United»։ Ամբողջ կյանքս երկրպագել եմ «ՄՅՈւ»-ին, բայց… ախր Մոսկվայի բանակայինները մերն են, հարազատ… Այդ պատճառով խաղին գնալու եմ այսպես մոլորված` չիմանալով ում երկրպագել», — գրել է նա «Instagram»-ի իր էջում։
«Երկուսին էլ հաջողություն և լավ խաղ եմ մաղթում։ Կերկրպագեմ գեղեցիկ ֆուտբոլին, և թող հաղթի ուժեղագույնը։ Go MU։ Առաջ, «ԲԿՄԱ»»,- գրել է Մարտիրոսյանը։