Չեչեն վտանգավոր ահաբեկչի գերեզմանը գտնվել է
Անվտանգության դաշնային ծառայությունը պատմում է, որ ահաբեկչի և իր խմբի 4 անդամների մնացորդները գտնվել են Ինգուշետիայի լեռնային անտառածածկ տարածքում: Նաև հատուկ ծառայությունը պաշտոնապես հաստատել է, որ Ումարովը սպանվել է 2013 թվականի սեպտեմբերին: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
Մասունքների հայտնաբերման մասին սեպտեմբերի 25-ին հայտել է РЕН ТВ հեռուստաալիքը: Վերջինի տվյալներով Ումարովի մարմնի մասերը բերվել են Մոսկվա փորձաքննության անցկացման համար: Ըստ անանուն աղբյուրների, մնացորդները գտել են սեպտեմբերի 22-ին Ինգուշետիայի Սունժենական շրջանում:
Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ Ումարովը լիկվիդացվել է 2014 թվականին հատուկ օպերացիայի արդյունքում, սակայն, ինչպես նշում են աղբյուրները, այն ժամանակ նրա մարմինը չեն գտել: Դրանից առաջ հայտնի էր ահաբեկչի մահվան մասին: Մասնավորապես՝ այդ մասին դեռ 2013-ի դեկտեմբերին հայտարարել է Չեչնյայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Հենց ինքն էլ 2014-ի հուլիսին հրապարակել է մահացած Ումարովի նկարը:
Դոկու Ումարով չեչենական և այլ հյուսիսկովկասյան սեպարատիստների ղեկավարն է եղել, գլխավորել է Ռուսաստանում արգելված «Իմարաթ Կովկաս» կազմակերպությունը:
Նա իր վրա է վերցրել այնպիսի ահաբեկչությունների պատասխանատվությունը, ինչպես Դոմոդեդովո օդանավակայանի 2011 թվականի պայթյունը, 2010 թվականի Մոսկվայի մետրոյի պայթյունները, «Նևսկիյ էքսպրեսս» գնացքի 2009 թվականի պայթյունը, նաև զբաղվում էր մարդկանց առևանգմամբ՝ փրկագին ստանալու նպատակով: 2010 թվականին դասվում էր ԱՄՆ-ի միջազգային ահաբեկիչների ցուցակում և իր գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար սահմանվել էր 5 մլն դոլլարի չափով դրամական պարգև: