68-ամյա Պուգաչովայի տեսքը հերթական անգամ շոկի է ենթարկել երկրպագուներին
68-ամյա Պուգաչովայի տեսքը հերթական անգամ շոկի է ենթարկել երկրպագուներին
Մենք սովոր ենք տեսնել Ալլա Պուգաչովաին շքեղ տեսքով: Շպարի հաստ շերտ, կեղծամ, նկարած հոնքեր: Իսկ ի՞նչ տեսք ունի երգչուհին առավոտյան՝ առանց դիմահարդարման և սանրվածքի: Պրիմադոննան տվել է երկրպագուներին հնարավորություն՝ իրեն «առանց փայլի» տեսնելու:
Իր ինստագրամյան էջում նա հրապարակել է «ա լյա նատուրելյ» ֆոտո: Ըստ ամենայնի, նկարն արվել է երբ երգչոււհին նոր էր դուրս եկել ննջասենյակից: Վարդագույն մետաքսե գիշերանոց էր հագին, իսկ վարսերը՝ չսանրված ու խոնավ:
Ոչ բոլոր երկրպագուներն են հավանել Պրիմադոննայի ոչ գլամուր տեսքը: «Լուռ սարսափ: Իսկական «պառավ»: Աստված չանի երազում նման բան տեսնեք», «Այս տարիքում առանց շպարի նման նկարներ գուցե պետք չէ՞ հրապարակել:» - վրդովվում են շոկի ենթարկված երկրպագուները: