Սաակաշվիլին Ուկրաինայի զինապահեստի հրդեհն անվանել է Ռուսաստանից «ցինիկ նվեր» Պորոշենկոյին
Վրաստանի նախագահ‚ Օդեսսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Վիննիցայի շրջանի զինապահեստում բռնկված հրդեհն անվանել է Ռուսաստանի կողմից Պյոտր Պորոշենկոյի ծննդյան օրվա «ցինիկ նվեր»: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Ընդ որում‚ Սաակավշիլին համարում է‚ որ դեպքի հետ առնչված է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք‚ որ հրդեհը‚ որն ուղեկցվել է զինամթերքի պայթյուններով‚ բռնկվել է երեկ երեկոյան: Հրդեհի հետևանքով ռազմապահեստի շրջակայքից մոտ 30.000 մարդ է տարհանվել: Կա երկու վիրավոր: Երկրի իշխանությունները կանգնեցրել են երթևեկությունն ու փակել հրդեհի վայրի օդային տարածքը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պահեստում պահպանվում են «Սմերչ»‚ «Ուրագան» և «Գրադ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: